շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հայրենիք» կուսակցության անդամները հանդիպումներ են անցկացրել Արտաշատի բնակիչների հետ

«Հայրենիք» կուսակցության անդամները հանդիպումներ են անցկացրել Արտաշատի բնակիչների հետ

Արտաշատում համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամների մասնակցությամբ հանդիպումներ են տեղի ունեցել բնակիչների և կուսակցականների հետ: Այդ մասին տելեգրամի իր էջում գրել է կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

«Բազմաթիվ խնդիրների շուրջ խոսեցինք մեր տեսլականից և լսեցինք բնակիչների բազմաթիվ պռոբլեմների մասին: Հետամուտ ենք լինելու մեծ արդյունքերի հասնելուն», - նշել է նա։

 
 



Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ ժամանակն է անցնելու աշխատատար ու դժվար աշխատանքի, ժամանակն է շրջել ամբողջ երկրով ու բոլոր բնակավայրերում մարդկանց հետ խոսել: «Մարդկանց հետ անհրաժեշտ է քննարկել իրականությունը, անկեղծորեն, համոզիչ ու հիմնավոր նկարագրել եղելությունը: Ներկայացնել խնդիրների լուծման մեր բանաձևերը: Անհրաժեշտ է լսել մարդկանց տեսակետները (դրանք կարող են նաև մեզ դուր չգալ, բայց պարտավոր ենք լսել և դասեր քաղել) և, որ ամենակարևորն է, կյանքի կոչել մարդկանց իրական ցանկությունները: Ես համոզված եմ, որ մարդկանց այդ սպասումները և ցանկություններն ունեն մեկ հիմնական նպատակ, այն է՝ ավելի ուժեղ ու ավելի հզոր Հայաստան»։

  • Կիսվել: