հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայրենի երկրի սահմանների անառիկությունը հնարավոր է պահել բացառապես ուժով, նվիրումով և անձնազոհությամբ. Շիրակի մարզպետ

Հայրենի երկրի սահմանների անառիկությունը հնարավոր է պահել բացառապես ուժով, նվիրումով և անձնազոհությամբ. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ:

«Սիրելի´ հայրենակիցներ, այսօր` Զինված ուժերի կազմավորման 30-ին ամյակին, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է արժևորել մեր պետականության հիմնասյունի` Հայոց բանակի անուրանալի դերը: Արյունով գրված մեր անկախության տարեգրությունն ապացույցն է, որ հայրենի երկրի սահմանների անառիկությունը հնարավոր է պահել բացառապես ուժով, նվիրումով և անձնազոհությամբ: Հավերժ փառք և խոնարհում մեր բոլոր հայորդիներին, որոնք հայրենիքը դասեցին սեփական կյանքից վեր:

Բանակի ակունքներում կանգնած երախտավորների գործը պետք է շարունակել հանուն երկրի ապագայի և վաղվա օրվա: Շարքայինից մինչև բարձրաստիճան սպա այսօր պետք է վեհ պահի Հայոց բանակի փառապանծ անունը, քանզի մեր ոգին ամուր է, կամքը` չբեկվող և հայի տեսակը` աննկուն: Եվ ուրեմն, ազգովի համախմբվենք և ի լուր աշխարհի ապացուցենք, որ թե՛ ռազմի դաշտում, թե´ խաղաղ պայմաններում հայրենի հողը մեզ համար սրբություն է:

Բանակի քաջարի նվիրյալնե´ր, ամեն վայրկյան և րոպե գիտակցեք, որ ունեք մի ողջ ժողովրդի վստահությունն ու աջակցությունը: Որքան էլ ծանր լինեն բոլորիս կորուստները մենք երբեք ծնկի չենք գա և չենք երկնչի թշնամու առաջ: Խոհեմություն ու տոկունություն բոլորիս: Փա՜ռք Հայոց բանակին»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: