շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը կարևորում է Պերուի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարևորում է Պերուի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պերուի Հանրապետության նախագահ Խոսե Պեդրո Կաստիլյո Տեռոնեսին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պերուի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Պերուի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Հավատացած եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ կարող ենք կառուցել առավել հավակնոտ և առարկայական օրակարգ՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

  • Կիսվել: