Հայե՛ր, միացե՛ք. Վանեցյանն Ազատության հրապարակում իրազեկման ակցիա է անցկացրել
ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր իրազեկման ակցիա է իրականացրել Երևանում։
Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից քայլերթով շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա եւ նորից վերադարձել Ազատության հրապարակ՝ վանկարկելով՝ ՛՛հայե՛ր, միացե՛ք՛՛։
Վանեցյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով, որի ժամանակ ասել է. ՛՛Երկու օր առաջ, երբ ես եկա հրապարակ, մենակ էի։ Այսօր մենք այնքան շատ չէինք, որքան սպասում էինք, բայց մենք կանք եւ վստահ ենք, որ շատանալու ենք։ Ես շարունակելու եմ մնալ Ազատության հրապարակում մինչեւ այստեղ եղած հայերի քանակը չհարյուրապատկվի, եւ մենք չունենանք հզոր Հայաստան եւ Արցախ՛՛։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ից Ազատության հրապարակում հայտարարել է, որ անժամկետ բողոքի ակցիաներ են անելու: