երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հայաստանյան որոշ քաղաքական ուժերի և դրանց սպասարկող մամուլի կողմից Արցախը այսքան շահարկված չի եղել, կանգ առեք. ԱՀ նախագահի խոսնակ

Հայաստանյան որոշ քաղաքական ուժերի և դրանց սպասարկող մամուլի կողմից Արցախը այսքան շահարկված չի եղել, կանգ առեք. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն անդրադարձել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա ասուլիսում հնչեցրած որոշ մտքերի շահարկումներին՝ հայաստանյան կոնկրետ քաղաքական ուժերի և դրանց սպասարկող մամուլի կողմից։

Այս առնչությամբ նա մասնավորապես գրել է. ՛՛Հերթական աշխատանքային օրն ամփոփելիս աչքի եմ անցկացնում հայկական և ադրբեջանական մամուլի հրապարակումներն Արցախի մասին: Շատ ծանր բան պետք է ասեմ, բայց օրվա լրահոսում Արցախի իշխանություններին և, մասնավորապես, Հանրապետության նախագահին անհիմն ու անտեղի ներկայացված մեղադրանքների հարցում կարելի է հավասարության նշան դնել հակառակորդի և հայկական մի շարք լրատվամիջոցների հրապարակումների միջև…

Հայաստանում գործող որոշ քաղաքական ուժերի ու դրանց սպասարկող մամուլի կողմից Արցախն այսքան շահարկված երբևէ չի եղել: Կանգ առե՛ք և մտածեք, թե ինչ սահմաններ եք անցնում՛՛:

  • Կիսվել: