երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանը շարունակում է ձեռնպահ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումից. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը շարունակում է ձեռնպահ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումից. Էդմոն Մարուքյան

Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, սակայն, ինչպես այդ մասին խոսել է ՀՀ վարչապետը, Երեւանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ այս մասին արձանագրվել է Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտակարգ լիազորություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Սակայն Ադրբեջանը շարունակում է ձեռնպահ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչող նմանատիպ հայտարարություններից»,-հավելել է նա:

Մարուքյանը հիշեցրել է, որ Հայաստանի առաջարկն այն է, որ հիմք ընդունվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1975թ. քարտեզը:

«Ըստ այս քարտեզի՝ կողմերը պետք է կատարեն սահմանազատում և սահմանագծում։ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել այս գործընթացը, չի ընդունում այդ խարտեզը և խուսափում է ընդունել իրավական հիմքերը։ Մինչդեռ այդ իրավական հիմքը քաղաքական մակարդակում ամրագրված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սրանք ԽՍՀՄ վարչական սահմաններն են, որոնք ԱՊՀ անդամ երկրները նույնպես ճանաչում են որպես պետական ​​սահմաններ։

1975 թվականի քարտեզը հիմք ընդունելու մեր առաջարկից Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է։ Ուստի հայտարարությունները, թե մենք պատրաստ ենք առաջ գնալ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա, մնացել են հայտարարությունների մակարդակում։ Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի, այլ ոչ թե տորպեդահարի սահմանազատման գործընթացը»,- ընդգծել է Էդմոն Մարուքյանը։

Նա նաև մեկնաբանել է Բաքվի մեղադրանքները, թե իբր Հայաստանը զինված ուժեր ունի Լեռնային Ղարաբաղում. «Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, որ Հայաստանը ԼՂ-ում զինված ուժեր ունի, Բաքուն գիտի, որ Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որը նրանց անվտանգության նվազագույն երաշխիքն է, թող քննարկեն այդ հարցը Ստեփանակերտ-Բաքու երկխոսության շրջանակներում։ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում զինված ուժեր չունի»,- ասել է Մարուքյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: