Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել X-ում՝ անդրադառնոլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը։
«Ստամբուլում մանրամասն զրույց ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Քննարկեցինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները և շարունակական երկխոսության կարևորությունը։ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելուն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։