Հայաստանը Ռուսաստանի հետ հարբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև. Փաշինյան
Հայաստանը շատ սերտ համագործակցություն ունի ԵՄ–ի հետ, բայց մյուս կողմից, Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունի:
Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում անցկացվող պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով ԵՄ–ին հնարավոր անդամակցությանն ու խոչընդոտներին առնչվող հարցին:
Վարչապետը հիշեցրեց խորհրդարանի կողմից ընդունված օրենքը՝ ԵՄ–ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին:
«Հիմա մենք շատ սերտ համագործակցություն ունենք ԵՄ–ի հետ: Բայց մյուս կողմից, մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունենք, քանի որ մենք վարում ենք բալանասավորված ու բալանասավորման արտաքին քաղաքականություն: Սա է մեր ռազմավարությունը»,–ասաց Փաշինյանը: