Հայաստանը կոչ է անում ստորագրել «խաղաղության համաձայնագրի» տեքստը ցանկացած ձևով՝ նվազեցնելով դրա ծավալը. Ադրբեջանի ԱԳՆ
«Հայկական կողմը հերթական անգամ նպատակ է հետապնդում շեղել հասարակական կարծիքը իրական իրավիճակից»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանություններին Հայաստանն արձագանքել միայն օգոստոսի վերջին՝ մոտ 70 օր անց:
Հայկական կողմը Ադրբեջանի կողմից ներկայացված մեկնաբանություններին համարժեք արձագանքելու փոխարեն փորձել է անտեսել խնդիրները՝ նախագծից հանելով անհրաժեշտ դրույթները: Այս պահին նախագծի դրույթների մեծ մասը, այսինքն՝ շուրջ 80 տոկոսը, համաձայնեցված են, սակայն որոշ դրույթներ դեռևս համաձայնեցված չեն։ Բայց դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի, ինչպես Հայաստանն է առաջարկում ՝ նախագծից չհամաձայնեցված դրույթները բացառելու միջոցով։ Դա անընդունելի է։
Հայաստանը, որը շարունակում է տարածքային նկրտումներն Ադրբեջանի նկատմամբ և փորձում է վերակենդանացնել Մինսկի խմբի աշխատանքը, որը նախկին հակամարտության ժառանգությունն է, բազմաթիվ հարցեր է առաջացնում իր իրական մտադրությունների վերաբերյալ՝ նվազեցնելով «խաղաղության համաձայնագրի» տեքստի ծավալը և կոչ անելով այն ստորագրել ցանկացած ձևով
Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանն առաջին հերթին պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որում կան անում մեր երկրի նկատմամբ տարածքային նկրտումներին:
Թեև Հայաստանը տեղյակ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը միացնող կոմունիկացիաների բացման հարցով գրավոր պարտավորությունների առկայության մասին, սակայն վերջին մոտ չորս տարվա ընթացքում դրանք չի կատարել:
Ինչ վերաբերում է երկրների տարածքներում գործընթացին օտարերկրյա մասնավոր պահնորդական ընկերության ներգրավման գաղափարներին, ապա հարկ է նշել, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքում գործընթացին երրորդ կողմի ներգրավումը։
Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները»,-հայտարարել է նա: