շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ. Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ. Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ գործընկերներին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը ընդունելու համար։

«Երեկ Եվրախորհրդարանն ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։

Շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին այս կարևոր քայլի համար:

Հայաստանը հանձնառու է ակտիվորեն աշխատել վերոնշյալ բանաձևի դրույթների իրականացման և ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ձգտումների վրա»,- Facebook-ում գրել է ԱԺ նախագահը։

 

  • Կիսվել: