Հայաստանը Եվրոպոլում ներկայացուցիչ կունենա
Առաջիկա օրերին ՀՀ ներքին գործերի նախարարությունը ԵՄ իրավապահ համագործակցության գործակալությունում՝ Եվրոպոլում, կնշանակի կապի սպա: Այս մասին ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Նա նշեց, որ այդ նշանակումը հնարավորություն կընձեռի ավելի բարձր մակարդակի համագործակցության ապահովել։
«Առաջիկա օրերին կնշանակենք Եվրոպոլում Ներքին գործերի նախարարության կապի սպա և հնարավորություն կունենանք արդեն Եվրոպոլում երաշխավորել ավելի բարձր մակարդակի համագործակցություն ինստիտուցիոնալ հենքով»,-նշեց Սարգսյանը:


