Հայաստանը չի մասնակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու մասին հարցի այսօրվա քվեարկությանը
Հայաստանը չի մասնակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու (անդամությունը կասեցնելու) մասին հարցի այսօրվա քվեարկությանը:
Նշենք, որ բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ընդունվել է: Որոշմանը կողմ է քվեարկել 93 պետություն, դեմ՝ 24, ձեռնպահ է մնացել 58 պետություն:
Ինչպես ասված է փաստաթղթում՝ անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կարող է վերանայել այդ որոշումը։
Վեհաժողովի նախագահ Աբդուլա Շահիդի գրասենյակից հայտնել են, որ բանաձևի ընդունումից հետո Ռուսաստանը կպահպանի իր տեղը Մարդու իրավունքների խորհրդում, սակայն կզրկվի ձայնի իրավունքից և ելույթի հնարավորությունից:
Նշենք, որ վերջին 40 օրում սա 3-րդ դեպքն է, երբ Հայաստանը ՌԴ-ին վերաբերվող հարցում չեզոքություն է ցուցաբերում:


