հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հայաստանում պետական մարմինների աշխատակիցների խրախուսման համար շուրջ 5 մլրդ դրամ կհատկացվի

Հայաստանում պետական մարմինների աշխատակիցների խրախուսման համար շուրջ 5 մլրդ դրամ կհատկացվի

Շուրջ 5 միլիարդ դրամ է հատկացվել Պետական մարմինների աշխատակիցների խրախուսման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 16-ին կայացած նիստում։

Որոշման նպատակն է ապահովել գործադիրի այն որոշման կատարումը, որով աշխատանքի արդյունավետության գնահատման նոր չափորոշիչների հիման վրա փորձնական կարգով ներդրվում է խրախուսման համակարգը։

Միջոցները կհատկացվեն 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ծրագրի իրականացման համար։

  • Կիսվել: