Հայաստանում կատարվողը Հայաստանի ներքին գործն է, չենք ցանկանում խառնվել․ Պեսկով (տեսանյութ)
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պավել Զարուբինը նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, միայն ՀՀ-ի ներքին հարցն է:
՛՛Դա Հայաստանի ներքին գործն է, ու մենք ոչ մի կերպ չենք ցանկանում խառնվել այդ ներքին գործերին՛՛,-ասել է նա՝ պատասխանելով ՌԴ պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինի այն հարցին, թե ինչ վերաբերմունք ունի ՌԴ-ն Հայաստանում կատարվող վերջին իրադարձություններին։
«Անկասկած, Հայաստանը մեզ շատ բարեկամ երկիր է, ու եկեք չմոռանանք, որ մեզ մոտ մի քանի միլիոն հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք, իհարկե, ցավով են հետևում այդ իրադարձություններին: Շատերը, իհարկե, չեն ընդունում այն, թե ինչպես է դա տեղի ունենում։ Ուստի, այո, մենք հետևում ենք, բայց դա Հայաստանի ներքին գործն է»,-նշել է Պեսկովը։