կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանում կան կոնկրետ քաղաքական դեմքեր, որոնք շատ հստակ հետաքրքրություններ ունեն զենքի բիզնեսում. Դավիթ Գալստյան

Հայաստանում կան կոնկրետ քաղաքական դեմքեր, որոնք շատ հստակ հետաքրքրություններ ունեն զենքի բիզնեսում. Դավիթ Գալստյան

Հայաստանում կան կոնկրետ քաղաքական դեմքեր, որոնք շատ հստակ հետաքրքրություններ ունեն զենքի բիզնեսում, այդ անձիք ուղղորդում են որոշակի շրջանակներ իրենց բիզնես շահերը առաջ մղելու համար, և եթե չեն հաջողում ուղղորդված քաղաքական արշավ են սկսում պաշտպանական գերատեսչության և բիզնես-մրցակիցների նկատմամբ: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց «Նեյտրոն ԳԱՄ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, ում մեդիայում ավելի հաճախ անվանում են Պատրոն Դավիթ, պատասխանելով այն հարցին, թե ինչով են պայմանավորված իր անձի շուրջ պարբերաբար շրջանառվող ասեկոսեները:

«Բերեմ թարմ օրինակներ` հենց վերջին պատերազմի ժամանակ կոնկրետ քաղաքական դեմքեր փորձել են պետությունից գերշահույթ ստանալ` պարտադրելով ինչ-ինչ գործարքներ: Խոսքը գնում է «Կնոնկուրս» տեսակի հրթիռների մասին. այդ անձիք փորձել են 80-ականների արտադրության այդ հրթիռները պետությանը վաճառել հատը $52 հազարով, մինչդեռ մեր ընկերությունը այդ նույն հրթիռները բոլորովին նոր` գործարանային վիճակում տրամադրել է ՊՆ-ին հատը $8 հազարով: Եվ երբ որ տվյալ անձիք չեն հաջողել իրենց նկրտումներում, սկսել են ուղղորդված արշավ ՊՆ-ի և մեր դեմ»,- պարզաբանեց գործարարը:

Նա նաև հերքեց շրջանառվող լուրերը այն մասին, որ իր ընկերությունը Հայաստանին է մատակարարում հին և անպիտան զենքեր:

«Բացի M-55-ը և OCA AKM-երից, որոնք եղել են ութսունականներից բարձր թվերի արտադրության, մեր կողմից մատակարարված մնացած բոլոր զինատեսակները եղել են բոլորովին նոր արտադրության: Ինչ վերաբերվում է M-55-ին և OCA AKM-երին, ապա դրանք եղել են սարքին և վաճառքից առաջ անցել են գործարանային վերստուգում»,- հավաստեց Գալստյանը:

  • Կիսվել: