Հայաստանն ու Ռուսաստանը կարագացնեն հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման աշխատանքները
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ կողմերի հարցումով Ռուսասատանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ: Այս մասին ասված է Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքում ընդունված երկկող հայտարարության մեջ:
՛՛Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով:
Նշեցին բոլոր շահագրգիռ դերակատարների, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների, այդ թվում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձրագույն հանձնակատարի վարչության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման և բոլոր կարիքավորներին աջակցության համալիր ապահովման հարցերում մուտքի և մասնակցության կարևորությունը՛՛,-ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, ինչպես նշվում է, երկու երկրների առաջնորդները միասնական են Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի կրոնական գործիչների և հասարակության ներկայացուցիչների միջև կայացած շփումների բարձր օգտակարության գնահատականում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև ՛՛կամուրջների կառուցմանը՛՛: