Հայաստանն ու Իրանը շարունակում են աշխատել «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցքի վրա. Ավինյան
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարուցպատասխանի ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ Հայաստանն ու Իրանը շարունակում են աշխատել «Պարսից ծոց-Սեւ ծով» տրանսպորտային միջանցքի վրա:
Նա նշեց, որ այդ ծրագրի իրականացման համար ստեղծվել է միջազգային աշխատանքային խումբ, որը 1-2 ամիս առաջ արդեն հասցրել էր նիստ անցկացնել:
՛՛Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բուլղարիայում: Մենք պետք է այս կարեւոր երթուղով բեռների փոխադրման առավելագույնս հեշտ ու արագ մեխանիզմներ մշակենք՛՛,-ասաց Ավինյանը: