չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սահմանազատել այն հատվածը, որով կանցնի TRIPP-ը․ Խանդանյան

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սահմանազատել այն հատվածը, որով կանցնի TRIPP-ը․ Խանդանյան

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սահմանազատել միջպետական սահմանի այն հատվածը, որով կանցնի TRIPP-ը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
 
«Երբ TRIPP-ը սկսի գետնի վրա իրականացվել, ապա հավանականություն կա, որ մասնակի սահմանազատման աշխատանքներ կիրականացվեն այն հատվածներում, որտեղ, օրինակ, կանցնի երկաթուղին կամ կկառուցվեն նավթամուղները, գազամուղները, էլեկտրահաղորդման գծերը անցկացվեն։ Այսինքն՝ հնարավոր է տրամաբանության որոշակի փոփոխություն լինի շատ լոկալ հատվածների մասով, բայց ընդհանուր տրամաբանությունն այն է, որ սահմանազատումը պետք է իրականացվի հյուսիսից հարավ»,- ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի պայմանավորվածություն, որ սահմանազատումը հյուսիսից հարավ է լինելու, և այն հատվածում, որտեղ եղավ սահմանազատում, այդտեղ սահմանը կարձանագրվի։
Հիշեցնենք` 2024 թվականին Տավուշի մարզում 12 կմ հատվածի սահմանազատում է իրականացվել։

  • Կիսվել: