Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ որպես իրավական փաստ Դատարանը արձանագրեց, որ իշխանության կողմից չարաշահվել է վարչական ռեսուրսը. Վարդևանյան
ԿԸՀ կայքում հրապարակվեց վաղվա նիստի օրակարգը: Օրակարգում միայն մեկ հարց է և այս ամփոփմանը հաջորդելու է սահմանադրական արդարադատության համար իրական պայքարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:
՛՛Տեղեկացնեմ նաև, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ որպես իրավական փաստ Դատարանը արձանագրեց, որ իշխանության կողմից չարաշահվել է վարչական ռեսուրսը՛՛,-նշել է նա: