կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը նպաստում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանը. Սիրիայի ԱԳՆ

Սիրիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը՝ ընդգծելով, որ որոշումը նպաստում է Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքների վերականգնմանը:

Ինչպես հայտնում է   SANA գործակալությունը, այս մասին  ասվում է Սիրիայի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով նախարարության հայտարարության մեջ։

«Սիրիան պնդում է, որ այս խիզախ որոշումը նպաստում է պաղեստինցիների օրինական ձգտումներին՝ հիմնելու իրենց անկախ պետությունը՝ Երուսաղեմ մայրաքաղաքով»,- նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: