Հայաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում գնաճը զսպելու համար․ Փաշինյան
Հայաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկվում գնաճը զսպելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիոկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս տարի կկարողանան գնաճը բերել պլանավորված միջակայք:
Վարչապետի խոսքով՝ չնայածա աշխատատեղերի և միջին աշխատավարձի աճին, այնուամենայնիվ գնաճի պատճառով քաղաքացիների բարեկեցությունը չի բարձրացել։
«Մենք չենք կարող ասել, որ թվային փոփոխությունները մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև 2021 թվականի ընթացքում ունեցել ենք էական գնաճ, որը 2021 թվականի դեկտեմբերին 2020 թվականի դեկտեմբերի համեմատ 7.7 տոկոս է: Սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեով: Գնաճը, ցավոք սրտի, գլոբալ խնդիր է: Պետք է արձանագրենք, որ Հայաստանում առանձին վերցրած որևէ գործընթաց տեղի չի ունենում, այլ գլոբալ ազդեցություններ են»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ եթե իր կառավարությանը հաջողվի արձանագրել 7 տոկոս տնտեսական աճ, հույս ունեն, որ բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենան
«Նաև պիտի արձանագրեմ, որ 2021 թվականի նախնական արդյունքներով՝ 5.8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որն ավելին է, քան ի սկզբանե պլանավորվում էր 2021 թվականի համար, բայց պակաս է մեր ցանկություններից»,- եզրափակեց Փաշինյանը։


