երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, և այն ամբողջովին փլուզվեց․ Քոչարյան

Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, և այն ամբողջովին փլուզվեց․ Քոչարյան

Պարզվեց՝ Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, և այն ամբողջովին փլուզվեց: Նման կարծիք, պատասխանելով «Հրապարակ» օրաթերթի գրավոր հարցերին, հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գտնվում է կալանքի տակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով մարտի 1 գործի շրջանակներում։

Ըստ էության, նշել է նա, այն ստեղծվում և ֆինանսավորվում էր որոշակի ուղղվածության ընդդիմադիր ուժերի սպասարկման համար: «Իրենց կոչմանը հավատարիմ քիչ իրավապաշտպաններ մնացին: Այսօր իրավապաշտպան գործունեությանն անկեղծ նվիրված մարդկանցից նոր հանրույթ է ձևավորվում, որոնք ունակ են վեր կանգնել իրենց քաղաքական հակումներից: Իմիջիայլոց, նրանց ինտելեկտուալ և բարոյական մակարդակն անհամեմատելի բարձր է պրիմիտիվ և ծուլացած գրանտակերների մակարդակից»,- հայտարարեց երկրորդ նաղագահը:

  • Կիսվել: