Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը հայ-ռուսական հարաբերությունների կարևոր տարրերից մեկն է. Սինեգուբով
Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը հայ-ռուսական հարաբերությունների կարևոր տարրերից մեկն է։ Այս մասին ասել է Հայաստանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության դեսպանորդ-խորհրդական Ալեքսեյ Սինեգուբովը՝ Հայաստանում ՌԴ դեսպանությունում Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ, գրում է «Արմինֆո» գործակալությունը:
«Ռուսական 102-րդ ռազմական բազայի առկայությունը և մեր երկրների սահմանապահների կողմից հայկական սահմանները համատեղ պահպանելը ոչ միայն ծառայում են որպես Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության գրավական, այլև ավելի են ամրացնում պատմական կապերը մեր պետությունների միջև։
Եւս մեկ կարևոր ապացույցն է նաև այն, որ մեր բանակները շարունակում են կողք կողքի ծառայություն իրականացնել. դա հայկական մարդասիրական առաքելությունն է Սիրիայում։ Հայաստանի կողմից իր մասնագետներին բազմաչարչար սիրիական հող ուղարկելը դարձավ կարևոր ինքնիշխան որոշում, որը ցույց տվեց ՀՀ իշխանությունների մեծ ուշադրությունն ու միջազգային անվտանգության ամրապնդմանը նպաստելու պատրաստակամությունը»,- ասել է Սինեգուբովը։