ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի և Արցախի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը

Հայաստանի և Արցախի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստը՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին, մեկնարկեց 1 րոպե լռությամբ: Պատգամավորներին նման առաջարկով դիմեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Նիստի սկզբում առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել այդ ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակը»,- ասաց Միրզոյանը:

Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988թ. դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր:

  • Կիսվել: