ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի դիրքորոշման հիմքում պետք է ընկած լինի 1992թ․ հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը. «Ապրելու Երկիր»

Հայաստանի դիրքորոշման հիմքում պետք է ընկած լինի 1992թ․ հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը. «Ապրելու Երկիր»

«Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի շրջանակում առաջ քաշած
սկզբունքների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հիմքում պետք է ընկած լինի
1992թ․ հուլիսի 8-ի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը՝
համաձայն որի Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ
ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Միևնույն ժամանակ, բանակցությունների շրջանակներում չպետք է մոռանալ
Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից առնվազն 41
քառ․ կմ բռնազավթման փաստը։ Այդ տարածքից թշնամու զորքի դուրսբերումը,
ինչպես նաև բոլոր ռազմագերիների վերադարձը պետք է լինի բանակցությունների
նախապայման։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը անբեկանելի է, այն
քննարկման և սակարկման առարկա չէ։

Արտաքին վտանգների, ինչպես նաև աշխարհաքաղաքական տարաբնույթ զարգացումների
համատեքստում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդմանն
ուղղված քայլերը պետք է դառնան առաջնահերթություն։ Հզոր ու զարգացած
Հայաստանի Հանրապետությունը այլընտրանք չունի՛՛։

  • Կիսվել: