շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Հայաստանի դեմ շարունակվում է հիբրիդային պատերազմը, որի կարևոր բաղադրիչը տեղեկատվական գրոհն է. Նազելի Բաղդասարյան

Հայաստանի դեմ շարունակվում է հիբրիդային պատերազմը, որի կարևոր բաղադրիչը տեղեկատվական գրոհն է. Նազելի Բաղդասարյան

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվում է հիբրիդային պատերազմը, որի կարևոր բաղադրիչը տեղեկատվական գրոհն է։ Այդ մասին ասված է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում:

«Կասկածելի ծագմամբ, «վառվող» գլխագրով կայքում հրապարակված հերթական կեղծ հոդվածը այդ գրոհի վառ ու ակնհայտ օրինակն է։

Սա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, արտաքին քաղաքական անկախության և ժողովրդավարական ընտրության դեմ։ Նպատակը հստակ է՝ խաթարել Հայաստանի միջազգային հեղինակությունն ու տվյալ դեպքում մասնավորապես ստվերել մեր՝ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերությունը։

Հակահայկական այս մեխանիզմների գործադրմամբ որոշ կենտրոններ փաստացի խոստովանում են՝ Հայաստանի ընթացքը խանգարում է իրենց ծրագրերին։

Իսկ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ընտրած ուղին ճիշտ է։ Հայաստանը չի շեղվելու այդ ուղուց՝ անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված և տեղեկատվական հարձակում կհրապարակվի»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: