Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 33 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին. Մատվիենկո
Հայաստանի և Ռուսաստանի միջև կան մի շարք աշխատանքային հարցեր, որոնք կախված են խորհրդարանական գծից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մեր կողմից, բնականաբար, կմղենք գործադիր իշխանության մարմիններին, որպեսզի դրանք ավելի արագ լուծվեն»:
Մատվիենկոյի խոսքով՝ ՌԴ և ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին:
«Միջխորհրդարանական հանձնաժողովը շատ լավ է աշխատում: Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի է հասել` ՀՀ–ի արտաքին առևտրի շուրջ 33 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Այս տարիների ընթացքում ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրում է կատարվել ռուսական բիզնեսի կողմից, 40 նախագիծ Հայաստանում։ Սա վկայում է, որ մենք հետագա զարգացման մեծ ծրագրեր ունենք։ Կարծում եմ` առանց խորհրդարանական երկխոսության դա չի ստացվի»,-նշել է պաշտոնյան:


