չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստան-Թուրքիա գործընթացում առաջընթացը կօգնի և նոր ազդակ կտա Հայաստան-Ադրբեջան գործընթացին. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա գործընթացում առաջընթացը կօգնի և նոր ազդակ կտա Հայաստան-Ադրբեջան գործընթացին. Ռուբինյան

Մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ, բայց բնականաբար, քանի որ նույն տարածաշրջանում ենք, կարող են փոխազդել միմյանց վրա։ Այս մասին, այսօր՝ հունվարի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ Թուրքիան շարունակում է կապել հայ–թուրքական գործընթացը հայ–ադրբեջանականի հետ։

«Մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաև կօգնի և նոր ազդակ կտա: Բացի դա, չենք կարող նաև չնկատել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա՝ օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ, երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը և այսպես շարունակ։

Ընդհանուր առմամբ կարծում եմ գործընթացները բոլորը դրական ուղղությամբ են գնում և որոշ արդյունքներ արդեն տեսնում ենք և որոշ արդյունքներ կտեսնենք»,–ասաց ԱԺ փոխխոսնակը։

 

  • Կիսվել: