կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
«Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց ՍԴ դատավորի ընտրությունը և կառավարության հետ հարցուպատասխանը

«Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց ՍԴ դատավորի ընտրությունը և կառավարության հետ հարցուպատասխանը

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

«Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը և կառավարության հետ հարցուպատասխանը։

«ՔՊ-ի միակ լեգիտիմությունը Ադրբեջանի բարեհաճ վերաբերմուքն է։ Ադրբեջանին կարգել են լեգիտիմության և անվտանգության երաշխավոր։ Փաշինյանը հայտարարում է՝ Արցախը «պավադոկ» էր, թոկ էր Հայաստանի վզին: Բնականաբար, եթե թոկ էր, պետք էր այդ «պավադոկը» կտրել: Արդյունքում շահեց Ադրբեջանը, շահեց ՀՀ կառավարությունը։ Սա ՔՊ-ի և «Նոր Ադրբեջանի» շահերի համադրման հրաշալի օրինակ է»,-ասել է Արթուր Խաչատրյանը։

Արծվիկ Մինասյանն իր հերթին հայտարարել է․ «Հիմա որքա՞ն է ՀՀ տարածքը, այս պահի դրությամբ 29743 քառ․ կմ-ից որքա՞նի նկատմամբ Հայաստանն ունի իշխանություն, ձեր՝ իշխանության գալուց հետո ինչքա՞ն տարածք եք թողել ՀՀ-ից ու Արցախից»։

  • Կիսվել: