ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները

Հայաստան է այցելել ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները

Պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելեց ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Հայտնում, են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

 

Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում։

  • Կիսվել: