«ՀայաՔվեի» անդամներն այցելել են Իրանի դեսպանություն և գրառումներ արել սգո մատյանում
«ՀայաՔվեի» խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Վահե Դարբինյանը, Արմեն Մանվելյանը և Սամվել Հակոբյանն այսօր այցելել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն և գրառումներ արել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների ողբերգական ավիավթարի առիթով բացված սգո մատյանում:
Այս մասին տեղեկանում ենք «Հայաքվե» նախաձեռնությունից:
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, դեսպանները այցելում են ՀՀ–ում Իրանի դեսպանություն՝ հարգանքի տուրք մատուցելու Իրանի նախագահ Իրանի նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռում գտնվող ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ: