չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով․ Սամվել Կարապետյան

Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով․ Սամվել Կարապետյան

«Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ըստ էության կրկնել է իր այսօրվա հայտարարությունը առ այն, որ պայքարելու է ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների։
«Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները», - գրել է Սամվել Կարապետյանը։

Նշենք, որ այս պահին Մոնումենտում գտնվող նրա առանձնատանը օպերատիվ գործողություններ են տեղի ունենում։

Ըստ ՆԳՆ-ի՝ մի խումբ անձինք բերման են ենթարկվել։

Ավելի վաղ Կարապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասել էր, որ անձամբ է միջամտելու մի խումբ անձանց կողմից, որոնք մոռացել են պատմությունը, Եկեղեցու վրա հարձակումներին։

Դրան անմիջապես արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը, գրելով. «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ նորից կպասիվացնենք։ Ընդ որում ընդմիշտ։

Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը։ Բառիս բուն իմաստով վեր ընկնի տեղը եւ բառիս բուն իմաստով՝ պոռնկաբարո»։

  • Կիսվել: