շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Հայ պատգամավորները Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին ներկայացրել են եվրաինտեգրման ճանապարհին մեր երկրի կողմից իրականացվող քայլերը

Հայ պատգամավորները Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին ներկայացրել են եվրաինտեգրման ճանապարհին մեր երկրի կողմից իրականացվող քայլերը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 13-ին հանդիպել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը և Տաթևիկ Գասպարյանը:

Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարևորել են հայ-լատվիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը, փոխայցերի ակտիվացումը:

Ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության առանցքային դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ Լատվիայի օժանդակության կարևորությունը:

Հայ պատգամավորները ներկայացրել են եվրաինտեգրման ճանապարհին մեր երկրի կողմից իրականացվող քայլերը:

  • Կիսվել: