չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Հայ-իրանական նախագծերում փոփոխություններ չեն լինի. դեսպան

Հայ-իրանական նախագծերում փոփոխություններ չեն լինի. դեսպան

Իրանական կողմից Հայաստանում կատարվող աշխատանքներում որևէ փոփոխություն չի լինի։ Իրանում նույնպես որևէ փոփոխություն չի լինի, բոլոր ծառայությունները ժողովրդին մատուցվում են։ Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Պատերազմը տեղի է ունենում Իրանի տարածքում, այլ ոչ թե Հայաստանի։ Հայաստանի տարածքում համատեղ նախագծերն ակտիվորեն իրականացվում են», - նշեց նա։

Նրա խոսքով՝ ֆինանսավորումն իրականացվում է համապատասխան ֆինանսական կառույցների կողմից։

Սոբհանին կոչ արեց չընկնել Իսրայելի թակարդը, որը ձգտում է իրանական հասարակության մեջ  հուսահատության կեղծ տպավորություն ստեղծել։

  • Կիսվել: