երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանին է փոխանցում ԵԱՏՄ-ում իր նախագահության գործառույթները․ Պուտին

Հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանին է փոխանցում ԵԱՏՄ-ում իր նախագահության գործառույթները․ Պուտին

2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանին է փոխանցում ԵԱՏՄ-ում իր նախագահության գործառույթները։ Այս մասին դեկտեմբերի 25-ին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին և ընկերներին։ Իհարկե, մենք նրանց կտրամադրենք ողջ անհրաժեշտ օգնությունը»,- նշել է նա։

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից ընդունում է ԵԱՏՄ մարմինների նախագահությունը։ 

«Մենք հույս ունենք Միության անդամ երկրների աջակցության և արդյունավետ համագործակցության վրա՝ մեր առաջադրած խնդիրների իրականացման գործում։ Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման տասնամյակի հետ»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: