ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս իշխանության սկսած արշավը լուրջ սպառնալիք է ամբողջ սփյուռքի համար. Մանուկյան

Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս իշխանության սկսած արշավը լուրջ սպառնալիք է ամբողջ սփյուռքի համար. Մանուկյան

Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս իշխանության սկսած արշավը լուրջ սպառնալիք է ներկայացնում ամբողջ սփյուռքի համար։ Այս մասին այսօր «Հայաստանի Հանրապետությանը եւ Հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոններ» թեմայով բանավեճի ժամանակ ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Հայրենիքի եւ սփյուռքի միջեւ համագործակցությունը ներառում է նաեւ ազգային հարցեր, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։

2007թ․ն Թուրքիայի ամենահայտնի լրագրողներից մեկը հոդված է գրել, որում դիմել է իր երկրի կառավարությանը եւ ժողովրդին. «Դուք անլուրջ եք։ Հայկական ցունամի է մոտենում»։ Անձամբ ես կարծում եմ, որ այդ ցունամին լիովին հնարավոր է վերակենդանացնել»:

  • Կիսվել: