հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ առաքելական եկեղեցին վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները․ Փաշինյանը սաղմոս ընթերցեց

Հայ առաքելական եկեղեցին վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները․ Փաշինյանը սաղմոս ընթերցեց

Հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Այս մասին այսօր Սևանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Հայ առաքելակյան եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ, բայց խայտառակությունը հասել է այնտեղ, որ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդի, հայրապետական փոխանորդի ձայնագրություն է  հրապարակվում, որը ծայրից ծայր դեմ է քրիստոնեական արժեքներին և Հայ առաքելական եկեղեցու էությանը։ Ով է ավելի շատ վարկաբեկում՝ կոռուպցիայի մեջ ներգրավված հոգևորականնե՞րը, թե՞ մարդիկ, որոնք քննադատությամբ ուզում են՝ մեր եկեղեցին լինի մեր հոգիների, մտքերի, սրտերի առաջնորդը»,-ասաց նա։

Փաշինյանը հավելեց՝ հոգևորականների՝ իր ձևակերպմամբ՝ քստմնելի հայտարարություններին չի պատասխանել։

«Հիմա էլ չեմ պատասխանելու, այլ պատասխանելու եմ միայն Աստվածաշնչով, հոգևոր խոսքով»,-ասաց նա, ապա ընթերցեց Աստվածաշնչի 55-րդ սաղմոսը։

  • Կիսվել: