ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մաս հանդիսացող՝ հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մաս հանդիսացող՝ հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մաս հանդիսացող՝ հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է, մնացել են տեխնիկական հարցեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Փաստաթուղթը պատրաստ է։ Աննշան փոփոխություններ են արվում, բայց առայժմ կողմերը չեն կարող վերջին քայլն անել։ Հուսով եմ, որ մեկ շաբաթից այս ամենը գործնական հարթության կվերածվի։ Սա իմ անձնական կարծիքն է, այդ մասին դեռ խոսակցություն չկա՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պալտովն ասել էր, թե հունիսի 7-9-ը Մոսկվայում կհանդիպեն ՀՀ-ի ու ՌԴ-ի վարչապետները:

  • Կիսվել: