հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին

«Խաղաղության խորհուրդը» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի Գազայի ապառազմականացման համաձայնագրին

Գազայի հատվածի վերակառուցման «Խաղաղության խորհուրդը» պահանջում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև այս շաբաթվա վերջ ավարտին հասցնի Գազայի ապառազմականացման վերաբերյալ համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ «Խաղաղության խորհուրդն» ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը գրեթե ամբողջությամբ զինաթափվի և կտրամադրի Գազայի հատվածի ստորգետնյա թունելային համակարգի քարտեզները։

Հավելենք, որ վաղը՝ ապրիլի 7-ին, Կահիրեում նախատեսվում է «Խաղաղության խորհրդի» և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հանդիպում՝ ապառազմականացման համաձայնագիր կնքելու նպատակով։

  • Կիսվել: