Հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագրի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերեն. Կոբախիձե
Մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևորությունը։ Մենք հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագրի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։ Այս մասին այսօր Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ Վրաստանը Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության կողմնակից է։