կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ կարելի է ճանապարհները բացել. Իրանի դեսպանը՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին

Հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ կարելի է ճանապարհները բացել. Իրանի դեսպանը՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին

 Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ շեշտելով այդ գործընթացում միջազգային օրենքները հարգելու անհրաժեշտությունը:

 Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային  խումբը հանդիպումները լավ արդյունքներ է գրանցել:
 

«Շատ կարևորն է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված օրենքները, բանակցությունները լինեն կառուցողական: Տարածաշրջանը պատրաստ է զարգանալ տարբեր ուղղություններով, և դա կարող է լինել այս մի քանի երկրների արդյունավետ բանակցությունների ներքո»,-նշեց դեսպանը՝ հավելելով, որ, հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները, կարելի է այս ճանապարհները բացել և կապը ստեղծել:

  • Կիսվել: