շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հարցն իրավական հարթության վրա է. Մակունցը` Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

Հարցն իրավական հարթության վրա է. Մակունցը` Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

 

Արսեն Բաբայանի հարցն իրավական հարթության վրա է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի ձերբակալությանը:

«Կարծում եմ՝ առարկություն ունենալ չենք կարող այն պարագայում, երբ իրավապահ մարմինը գտնում է, որ գործի քննության հանգամանքների պարզաբանման համար պետք է նրան ներգրավել»,-մեկնաբանեց նա։

Նշենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ հայտարարել է, որ իր հաղորդման հիման վրա հարուցված քրգործի շրջանակում երեկ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը

Նշենք, որ Բաբայանի կողմից ենթադրյալ արարքը կատարվել է Գագիկ Հարությունյանի լիազորությունները վայր դնելու գործընթացում:

                                                       

  • Կիսվել: