երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից. Անդրանիկ Քոչարյան

Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ-ում այսօր քննարկվում է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու հարցը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց նախորդ վեց ամսվա գործունեությունը: Նա հայտարարեց, որ հանձնաժողովի աշխատանքներում դիմադրություն, որպես այդպիսին, չի եղել, գուցե եղել է չհասկացվածություն, բայց հանձնաժողովը կարողացել է հաղթահարել դրանք:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրելու հարցին, պաշտոնյան նշեց.

«Զինծառայողների քննության արդյունքում կազմվել և հնչեցվել են շուրջ 415 հարց, որոնց վերաբերյալ ստացվել են հետաքրքիր տեղեկություններ, պարզաբանումներ, կատարվել են ճշտումներ: Հարցեր կան, որոնց պատասխպանները պետք է ստանանք նաև պարոն Սերժ Սարգսյանից, իսկ դրանից առաջ՝ բոլոր այն պաշտոնյաներից, որոնք պաշտոնավարման ընթացքում կառավարման առումով առնչություններ են ունեցել»:

Ըստ նրա՝ վերջնական փուլը իրականացվելու է հաստատված ցանկի պաշտոնյաներին վերջնական լսելով, նրանց քանակը կարող է հասնել մինչև 40-ի:

 

  • Կիսվել: