հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հարցազրույց եմ տվել և բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Փաշինյան

Հարցազրույց եմ տվել և բացահայտել կոնֆիդենցիալ հանգամանքներ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին։

Ինչպես հայտնում է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում, նա բացահայտել է կոնֆիդենցիալ հանգամանքները։ «Ոչ թե մտացածին «կոնֆիդենցիալ», այլ իրական կոնֆիդենցիալ»,- գրել է նա։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր․ «Ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

 
 
 

  • Կիսվել: