շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հարավկովկասյան երկաթուղու հետ պայմանագրի դադարեցման նախադրյալ չկա. Փաշինյան

Հարավկովկասյան երկաթուղու հետ պայմանագրի դադարեցման նախադրյալ չկա. Փաշինյան

Հարավկովկասյան երկաթուղու հետ պայմանագրի դադարեցման նախադրյալ չկա, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությանը, որ  ռուսական կողմը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթգծերի կառավարման մասին պայմանագիրը՝ Փաշինյանը կոչ է արել չքաղաքականացնել հարցը:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք «Ռուսական երկաթգծերի» հետ, եւ ունենք նախնական պայմանավորվածություններ հետագա աշխատանքների վերաբերյալ: Հարցը  քննարկում ենք ռուսաստանցի գործընկերների հետ: ՀԿԵ-ի հետ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման նախադրյալ չեմ տեսնում: Հայաստանը դա չի ուզում, Ռուսաստանը էլ չի ուզում։ Ինչո՞ւ պետք է դա տեղի ունենա», - ասել է նա։

  • Կիսվել: