շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ. Գրիգորյան

ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ. Գրիգորյան

ՀԱՊԿ-ը նախկինում որոշակի սահմանափակումներ էր ստեղծում այլ գործընկերների հետ անվտանգության ոլորտում համագործակցություն ունենալու: Այս մասին այսօր ՛՛Լուրերի՛՛ տաղավարում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ:

՛՛Վերջերս արևմտյան մի երկրի հետ անվտանգության ոլորտում աշխատելու քննարկումներ էինք ունենում, ու մեզ ոչ ռազմական տարբերակով աջակցության հարց էր քննարկվում։ Սկզբնական շրջանում, երբ մենք քննարկում էինք, նրանք ասում էի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց, երբ աշխատանքային խումբն այցելել է, ու քննարկումներ ենք ունեցել, նրանց վերաբերմունքը բազմաթիվ հարցերում Հայաստանի նկատմամբ փոխվել է՛՛,-նշել է ԱԽ քարտուղարը:

Նրա խոսքով՝ Արդբեջանի երեք հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ը որևէ աջակցություն չի ցույց տվել, երբ ՀՀ-ն այլընտրանքներ է փնտրել և գտել, դրանից հետո ՀԱՊԿ-ը սկսել է առաջարկել իր օգնությունը:

՛՛Մենք ինտենսիվ աշխատում ենք արևմտյան գործընկերների հետ՝ անվտանգության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու համար ու շարունակելու ենք աշխատել՛՛,-նշել է Գրիգորյանը:

  • Կիսվել: