շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀԱՊԿ ԽՎ-ից միայն ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ ներկա չեն Բելառուսի ընտրություններին

ՀԱՊԿ ԽՎ-ից միայն ՀՀ ներկայացուցիչները որպես դիտորդ ներկա չեն Բելառուսի ընտրություններին

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ներկայացուցիչները Բելառուսի խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ չեն եկել։ Ռիա Նովոստիին ասել է ՀԱՊԿ ԽՎ համակարգող Ալիշեր Էրբաևը։

«ՀԱՊԿ դիտորդները ներկա են գրեթե բոլոր երկրներից, բացի Հայաստանից: Ինչպես գիտեք, ՀԱՊԿ ԽՎ-ն կոլեգիալ մարմին է, և նրանք պետք է ներկա լինեին նման հասարակական-քաղաքական միջոցառմանը, բայց դա իրենց ընտրությունն է»,- ասել է Էրբաևը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: