չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀԱՊԿ հավաքական անվտանգության ամրապնդման երկխոսությունն առավել քան արդիական է. Լուկաշենկո

ՀԱՊԿ հավաքական անվտանգության ամրապնդման երկխոսությունն առավել քան արդիական է. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ՀԱՊԿ երկրները պետք է միասնաբար դիմակայեն նոր մարտահրավերներին և սպառնալիքներին:  Այս մասին նա հայտարարել է Մինսկում ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ։

«Հավաքական անվտանգության ամրապնդման ոլորտում մեր երկրների միջև երկխոսությունն այժմ առավել քան երբևէ արդիական է», – նշել է Բելառուսի ղեկավարը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռազմաքաղաքական իրավիճակը ծայրաստիճան շիկացած է, ընդ որում` ամենուր՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում, Ուկրաինայում, Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում, ոչնչացվում է միջազգային և տարածաշրջանային անվտանգության ողջ ճարտարապետությունը։
«Ուկրաինայի տարածքում հակամարտությունը բազմաթիվ օրինակներից մեկն է, թե ինչպես են արևմտյան էլիտաները տրիլիոնավոր դոլարներ նետում պետությունների ռազմականացման և կործանման համար», - հայտարարել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ այժմ ոչ մի խորհրդակցություն ամբողջական չէ առանց Ուկրաինայում կատարվող իրադարձությունների քննարկման։ Բելառուսի առաջնորդը կոչ է արել չփորձել հիմա փնտրել այդ հակամարտության պատճառները։

  • Կիսվել: