ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀԱՊԿ ԱԳ նախարարներն անհամաձայնություն են հայտնել Լավրովի մասնակցությունը ԵԱՀԿ նիստին արգելելու առնչությամբ

ՀԱՊԿ ԱԳ նախարարներն անհամաձայնություն են հայտնել Լավրովի մասնակցությունը ԵԱՀԿ նիստին արգելելու առնչությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում անհամաձայնություն են հայտնել Լեհաստանի որոշմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատվիրակության՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցությանը խոչընդոտելու վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ նշելով, որ այդ հայտարարությունն արտահայտում է իրենց արտգործնախարարների կոլեկտիվ անհամաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեհաստանի որոշման հետ, որը, նրա խոսքով, անհնարին դարձրեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ 29-րդ հանդիպմանը։

Զասը հավելել է, որ, ՛՛ի հեճուկս երկար տարիների հաստատված պրակտիկայի՛՛, ֆորումին հրավիրված չի եղել նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ինչը վնասում է ԵԱՀԿ գործունեությանը։

՛՛Սա ավելի շատ վնաս է հասցվում ոչ մեր պետություններին, ոչ Ռուսաստանի Դաշնությանը և այլ երկրներին, այլ հենց ԵԱՀԿ կազմակերպությանը՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: