կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հանրայինը չի լուսաբանում Ազգային-Ժողովրդավարական բևեռի գործունեությունը․ հայտարարություն

Հանրայինը չի լուսաբանում Ազգային-Ժողովրդավարական բևեռի գործունեությունը․ հայտարարություն

Ազգային-Ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Տեղեկացնում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է Ազգային-Ժողովրդավարական բևեռի գործունեությունը պահել տեղեկութային պաշարման մեջ:

Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ Հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն չի լուսաբանել Ազգային-Ժողովրդավարական բևեռի կողմից սույն թվականի հունիսի 11-ին Ազատության հրապարակում իրականացված հանրահավաքն ու դրան հաջորդած երթը, այլև երեք օր շարունակաբար առհասրակ չի անդրադարձել Ազգային-Ժողովրդավարական բևեռի կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավին:

Այս հարցի վերաբերյալ հրավիրում ենք մամլո ասուլիս այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 17:30-ին, Երևանի հեռուստաաշտարակի մոտ:

Բանախոսը կլինի Ազգային-Ժողովրդավարական բևեռի մամուլի խոսնակ Գևորգ Գալստյանը»:

  • Կիսվել: